28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը». ընդդիմությունը հուլիսի 1-ին հանրահավաք է հրավիրում

290048595_339311095046772_4243381373023611892_n.thumb

Ընդդիմությունը հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք է հրավիրում Ֆրանսիայի հրապարակում:

«Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի Հանրապետության և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. դա ակնհայտ փաստ է, և այդ մասին խոսում ենք ամեն օր։

Նրանք շարունակում են երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնելու քաղաքականությունը՝ լուծելով մեկ խնդիր՝ իրավական ուժ տալ Բաքվում ու Անկարայում մշակված օրակարգերին։ Իսկ երբ տեսնում են, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, սկսում են սպառնալ պատերազմով՝ հայտարարելով, թե ադրբեջանցիները ՀՀ-ի դեմ նոր պատերազմի լեգիտիմություն են կուտակում…
 
Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թշնամին այդ «լեգիտիմության» բավարար պաշար ունի։ Եվ այդ «լեգիտիմության» անունը Նիկոլ Փաշինյան է։ ՀՀ-ն ու Արցախը կործանարար այս ընթացքից փրկելու միայն մեկ ճանապարհ կա՝ այս իշխանությունների հեռացումը։ Դրա համար նոր փաստարկներ պետք չեն։ Ամեն ինչ վաղուց պարզ է։ Դրա համար մեզ պետք է դիմադրություն թշնամու և Նիկոլի օրակարգին, մեզ պետք է համառություն, միասնություն և աննահանջ պայքար: Սա է մեր ժողովրդի գլխավոր խնդիրը, որը միասին լուծելու ենք:
 
Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում», – այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ