25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես խոստացել էի իմ միջազգային գործընկերներին, պատրաստել եմ ամփոփ զեկույց, որտեղ համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, իրեն ժողովրդավարական հռչակած՝ լրագրողների իշխանության ներկայացուցիչների կողմից չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։

Զեկույցում մասնավորապես նշել եմ, որ
 
• Մայիսի 2-ին Երեւանի Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը եւ աշխատակիցը հարվածում են լրագրողի միկրոֆոնին, լրագրող Նարե Գևորգյանին եւ օպերատոր Արման Ղարաջյանին https://armlur.am/1183388/ MediaHub.am։  Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։
 
• Մայիսի 2-ին Երեւանի Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են « AntiFake.am » լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին և փորձել հրել նրան, հրմշտել են նաև «AntiFake»-ի օպերատոր Իշխան Խոսրովյանին և փորձել են բերման ենթարկել վերջինիս https://168.am/2022/05/07/1698233.html։
 
• Մայիսի 2-ին Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ « Yerkir.am »-ի լրագրող Լիա Սարգսյանը կորցրել է գիտակցությունը https://hetq.am/hy/article/144074։ Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՀՀ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեներին, սակայն պատասխան գրությամբ տեղեկացա, որ Լիա Սարգսյանի գիտակցությունը կորցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներում նյութեր չեն նախապատրաստվել։
 
• Մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խլել էր «Yerevan.Today» լրատվական կայքի թղթակից Սյուզի Բադոյանի բջջային հեռախոսը՝ վնասելով ձեռքը https://yerevan.today/…/hayk-sargsyany-xlel-e-yerevan…։
 
• Մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակ կամրջի մոտ ոստիկանը հարվածել է «Aravot.am»-ի ֆոտոխցիկին՝ փորձելով խոչընդոտել լրագրող Աշոտ Հակոբյանի աշխատանքը http://uaj.am/5329.html։
 
• Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին https://168.am/2022/05/30/1712276.html։
 
• Մայիսի 30-ին Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել « Իրավունք Թերթ»-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ՝ հարվածելով ու գցելով նրան https://factor.am/518041.html: Համապատասխան գրությամբ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ՀՀ ԱԱԾ-ից ստացել եմ պատասխան գրություն, համաձայն որի, քրեական գործի հարուցումը մերժվել է։
 
Միջազգային գործընկերներիս ուղարկված զեկույցներում ընդգծել եմ, որ իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անընդունելի են: Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։
 
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ