24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել։ Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։

 

Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ թվով հանդիպումներ ունեցանք տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի տեր մարդկանց հետ, որտեղ առաջնային խնդիրը ոչ թե խոսելն էր, այլ մեր հայրենակիցներին լսելը։

Արցախի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ բոլոր քաղաքական ուժերի հետ արձանագրեցինք, որ անկախ այն հանգամանքից, թե տարբեր հարցերի շուրջ ինչ դիրքորոշում ունեն կուսակցությունները, բոլորիս համար կա առաջնային օրակարգ՝ կանխել Արցախի և Հայաստանի ադրբեջանացման, թուրքացման օրակարգը։

 

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպումներում արձանագրվեց, որ Արցախում ազգային հարցերի շուրջ առկա է քաղաքական-հասարակական կոնսենսուս, իսկ արցախցին իր արդարացի պահանջն իրացնելիս համախմբված է։

Արցախի համար անխախտելի սկզբունք է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և սրան հասնելու համար մարդիկ պատրաստ են մի կողմ դնել նեղ անձնական, խմբային շահերը և համախմբվել ազգային օրակարգի շուրջ»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ