20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վերաքննիչ դատարանը բեկանեց

Երեկ Վերաքննիչ դատարանը, քննելով Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը,  որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք,որ  բողոքը  վերաբերում էր Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի եւ Արսեն Արտաշեսյանի դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի   որոշումը վերացնելուն :

Վերը  նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի  կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի որոշմամբ մերժվել էր ներկայացված բողոքը :

Օրենքով սահմանված կարգով բողոք էր ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան , սակայն   դատարանը  ևս մերժել էր բողոքը՝ համարելով, որ քննիչի  կայացրած որոշումն եղել է օրենքին համապատասխան:  Երեկ  ՀՀ վերաքննիչ  քրեական դատարանի դատավոր Ս. Համբարձումյանի որոշմամբ բեկանվեց  Կենտրոն դատարանի որոշումը և գործն ուղարկվեց նույն դատարան նոր քննության :

Հիշեցնենք , որ ավելի վաղ՝ հունիսի 19-ին,  ՀՀ Վերաքննիչ քրեական   դատարանի որոշմամբ բեկանվեց  նույն  Կենտրոն  և Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Ռ.Ներսիսյանի  կողմից կայացված մեկ  այլ որոշում , որով  պահանջ էր ներկայացվել  ճանաչել, որ “Ջի Էյջ Սթորիջ  Էնթերփրայզս “ ՍՊ ընկերության գույքի վրա կալանք դնելու քննիչ Ռ.Մկրտչյանի   որոշումը  եղել է  ոչ  իրավաչափ :

Առաջին ատյանի դատարանը, ի դեմս դատավորր Ռուբեն Ներսիսյանի, որոշել էր մերժել բողոքը՝ ըստ էության չներկայացնելով որեւէ պատճառաբանություն: “Միակ փաստարկն այն է, որ հնարավոր չէ այս պահին քննել այդ հարցը, քանի որ հիմնական քրեական գործը քննության  ընթացքում  է :

Վերաքննիչ դատարանը  բեկանեց  Կենտրոն դատարանի երկու  որոշումերը  և  գործերն ուղարկվեցին նոր քննության “,-մեկնաբանեց  “Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս” ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են “Նարեկացի” արվեստի միությունից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ