29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին. Civilnet.am

download_3.thumb_

Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է…

 

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են, գրում է Civilnet.am-ը:

Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։

 

Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։

Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։

Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։

Մեկ այլ պայմանագրով այս ընկերությունն իրականացնում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է շուրջ 1,7 մլրդ դրամ կամ ավելի քան 3,7 մլն դոլար։

Այս մրցույթին էլ եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» առաջ է անցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունից՝ ներկայացնելով կրկին ընդամենը 500 000 դրամով կամ 0,03 տոկոս պակաս գնային առաջարկով։

Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել ու ծանոթացել է Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այնտեղ էր նաև Կառլեն Սիմոնյանը։

Պետական գնման մրցույթին մասնակցելու համար «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ ի դեմս ընկերության տնօրեն Կառլեն Սիմոնյանի, ներկայացրել է իրական շահառուների մասին տեղեկատվություն, որում պնդում է, թե ընկերության բաժնետերերը երկու կին են՝ Սվետլաննա Կամոյի Պողոսյանը և Գրետա Սարգսի Թադևոսյանը, ինքն էլ գլխավոր տնօրենն է։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ