25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հարսնաքար”-ի գործով ձերբակալված 7անձանցից 6-ը կալանավորվել են

“Հարսնաքար”  ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հունիսի 23-ին եւս երկու մարդ է կալանավորվել` Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից կալանավորվել են Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը: Ընդհանուր առմամբ, կալանավորվածների թիվը հասել է 6-ի:

Նշենք, որ հունիսի 22-ին կալանավորվել էին չորսը` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին` ժամը 23:00-ի սահմաններում,  “Հարսնաքարում”դաժան ծեծկռտուքի արդյունքում ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանը ենթարկվել է գանգուղեղի վիրահատության: Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Տուժածների թիվը հինգն է, որից երկուսի  Արտակ Բայադյանի  եւ Գարիկ Սողոմոնյանի  առողջական վիճակը եւս միջին ծանրության է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ