28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վանոյի պաշտպանության գործը քաղաքական պատվեր չէ

image_5354

“ԵԼՔ” խմբի շարժմանն ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի՝ նորանոր հայտնի անուններ են միացել. գրողներ Վահրամ Մարտիրոսյանը, Արմեն Շեկոյանը,Սամվել Մկրտչյանը, Լեվոն Ջավախյանը,  Հասմիկ Սիմոնյանը, դերասան Երվանդ Մանարյանը:

Ստորագրահավաքի ցուցակում են տասը գլխավոր խմբագիրներ, ավելի քան 40 լրագրողներ, տարբեր քաղաքական կուսակցությունների երկու տասնյակից ավելի գործիչներ, հայտնի գրողներ, նկարիչներ:

 

                         Henaran.am-ի  հետ զրույցում ստորագրահավաքի նախաձեռնող լրագրող եւ ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանն ասաց. “Մենք արդեն հասանք նրան, որ 300-ից ավելի վառ անհատների ստորագրություն դրվեց այս նախաձեռնության տակ, մնացածի համար արդեն մեծ պատիվ է լինելու իրենց անունը տանել -դնել այս ընտրանու կողքին. ստորագրելով այս համարյա պատմական փաստաթղթի տակ` մեր մտավոր ընտրախավն ազդարարում է , որ ինքը վախկոտ չէ, եւ տեր է խղճի, մտքի ազատությանը” :

Ստորագրահավաքին ակտիվ մասնակցում են նաեւ սփյուռքից, անգամ արձագանքել է Վանո Սիրադեղյանի ոչ անհայտ օգնական Լեվոն Գայֆեջյանը, ով 1999թ.-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Իսկ Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը գլխավորում է ցուցակը:

Վարդուհին ասում է, որ իր համար, թերեւս, ամենածանրն է եղել զրույցը Վանոյի աղջկա հետ.”Ես մի տարի է, ինչ կորցրել եմ հորս, ես ավանդական խիստ նուրբ արժեքներ եմ կրում, ես գիտեի, որ հենց այդ դժվար խոսակցության ընթացքում, կարող է այնպես ստացվել, որ… մի խոսքով, որպեսզի Արփին վստահ լինի, որ էս գործի ետեւում դավեր, քաղաքական պատվեր չկա,ե ս ստիպված էի առաջին անգամ երդվել հորս սուրբ շիրմով: Ցտեսություն, մնացածը հետո կխոսենք”,-ասաց Վարդուհին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, “Ֆեյսբուք”-ում ստորագրահավաք են նախաձեռնել ի պաշտպանություն Վանոյի վերադարձի:

  • Աշոտ գրիգորյան
    25-06-2012 09:19:10

    կարծում եմ ճիշտ կլինի այդ թյուրիմածությանը բերել Հայաստան և բաց դատ անցկացնել:Անկասկսծ կմասնակցեմ այդ սրիկայի դատին և կներկայացնեմ իմ փաստերը,թե ինչպես այդ ոչնչության հրոսակները ստիպեցին ինձ րնտանյոք հանդերձ հեռանալ Հայրենիքից: Եվ եթե ձեր մեջ կան իսկապես մտավորականներ,ապա թող բարի լինեն հասկանալու,թե ինչ վիժվածքի են ուզում պաշտպանել:Հայստանն այսօր ոտքի չի կանգնում,քանի որ արյուն խմելու արհեստն ապրոբացվեց այդ ողորմելիների կողմից: Բերեք,բերեք դրան Հայաստան, ես կողմ եմ;Միայն արդարադատությանը հանձնեք այդ ողորմելուն…

  • Վարդուհի Սիմոնյան
    26-06-2012 12:42:02

    ՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍԻՍ
    Բա որ քամին փչի ու Վանոյի ստորագրահավաքի թուղթը քշի-տանի,բա որ Արամ Կարապետյանը թարսի պես հենց էդ օրը որոշի Փարաքարը փակել,բա որ Վանոն…հազար պատճառ ունես էս գործին անուն-ազգանունդ չբաշխելու:Շատ որոշակի մի խումբ էլ ասում ա.ճիշտ է ես նրան շատ եմ սիրում,բայց թող Վանոն ներող լինի՝ստորագրողը չեմ,որովհետեվ<>.էս կողմում աշխատում է հայկական ավանդական ինադի ինստիտուտը,որի դեմ հայերի եվ ոչ մի սերունդ եվ ոչ մի բարոյական հաղթանակի նմուշ չունի:Վանոյախույսների մի խումբ էլ դոպինգի տակ է. պետական քարոզչամեքենայի արտանետած դոզան սրանց տարել ա.սրանք էլ Սիրադեղյան ասելիս դողէրոցքի մեջ են ընկնում ու տեղում թավալվում չկայացած պետականության ոտքերի տակ.բա չես ասի,էդ Վանոյի պատճառով ա հենց,որ մեր էնքան անկախ, էնքան պետությունը կուռկուռի ձագ է դառել հիմա ու բոլորը հիմա փախչում են նրանից, որպես բորոտից.լավ ա չեք ասում Հայաստանի դեմոգրաֆիական վիճակը կախված էր մեկ տղամարդուց՝Վանո Սիրադեղյանից,ով էլ նամարդավարի լքեց ձեզ գիշերվա կեսին:Էս դեռ հեչ՝ կուտ ա,տրվել է,կերվել է.էս տիպին հեշտ է դարձի բերելը,բավական է սրսկումների նոր կուրս նշանակելը,<>:Ամենավտանգա-
    Վորը նրանք չեն,այլ գյադաների ժամանակներում առնվազն 3 ձեռք կաստյում- շալվար ու պուտերով գալուստուկ հետ գցած էն տիպն,ով ինտելիգենտի պրոբը վրան խփած ֆռֆռում է շատ որոշակի սրճարաններում ու իր<> անում: Սա,որ հանկարծ պլեպս չընկալվի, խոսում է զուտ քաղաքագիտական ժարգոնով եվ բացառապես Վանոյահեն դիրքերից .քսիֆն էլ էն ա,թե Վանոյին հատուկ երրորդն ա բերում,որ քսի տա երկրորդի վրա,այսինքն Սերժը՝ Ռոբին,-հատուկ բացատրում է քաղաքագիտությունից չհասկացողների համար:էստեղ սրա ունկնդիրը մի լավ շաղվում ա,ու սրան մնում ա սահուն անցնել լապշան ականջին կախելուն.ուրեմն թող չգա,հենց եկավ քավության նոխազ են սարքելու,մանավանդ որ քրեական գործն էլ կարված ա վրան:Էս օրերին,ես գործ եմ ունենում էս գալուստիկավորների զոհերի,դրանցից բերված ցիտատների հետ:Բնօրինակն ինձ երբեք չի բարեվում,չի դեբատահարում,իր կարճ խելքով՝անասնագողություն է իբր անում:Ինչ մեղքս թաքցնեմ,ես վախենում եմ հենց էս սորտից.էս սորտը պարազիտացել է բոլոր իշխանությունների կրճոնքի վրա,/Վանոյի իշխանությունը ներառյալ/.ես Վանոյին սրբացնողը չեմ,մանավանդ որ դա ամենակարճ ճանապարհն է ցանկացած մեկից ազատվելու համար:Չգիտեմ էլ ինչու էսքան գրեցի ձեր մասին,էս տեղում կարելի էր մեր ստորագրահավաքի ցանկացած մասնակցի անունը գրել,եվ դա ավելի խոսուն կլիներ ու վերջում քեզ հարցնել.լսիր,դու հո Սամվել Մկրտչյանի խելքն ու շնորհքը չունե?ս,դու ինչ ա Արմեն Շեկոյանից լավ տղա ես?,գեղանկարիչ Հակոբ Հակոբյանից արդար մարդ ես?,թե դիվանագիտական պոտենցիադ տվել-անցել ա Ալիկ Արզումանյանին,էս մարդիկ են ձեռքները դրել էս ցուցակի գլխին,գրողների էն ջահել սերունդը,ում համար Վանոն ոչ միայն գրական մեծ անուն Է,այլեվ հայ ժամանակակից գրականության պապա .մեր Արամ Պաչյանը,մեր Հասմիկ Սիմոնյանը,մեր Հուսիկ Արան…մնացածը,էլ չեմ խոսում մեր խիզախ լրագրողական ու խմբագրական դասի մասին,ովքեր ստորագրահավաքի հենց առաջին օրն իրենց ճանաչված անուններով լցրին ցուցակի 50 տեղերը:Ուրախությունից սիրտս ճաքում ա,ու օրը հազար անգամ գրում-կարդում-արտասանում եմ էս ոսկե ցուցակը,մարդ առ մարդ:Էս անուններն ինձ ասում են,որ Հայաստանում խիղճը չի պարտվի,երբեք:Դու էլ օրը մի քանի անգամ կարդա էս ցուցակը,օգնում ա:Եվ խնդրում եմ քեզ,էլ հայրենասիրական ճառեր ինձ չուղարկես:Հայաստանում ամենահայրենասիրական ճառն արդեն հնչել ա հայոց պառլամենտում,այն արտասանել ա Նաիրի Հունանյանը եվ անցել գործի:Հերիք ա,էլ ոչ ներվեր կա,ոչ էլ առանձնապես սիրելի երկիր,ազնիվ ասած՝Վանոյին կանչում ենք,որպես էն որդու,որ գալիս-հասնում ա իրա հարազատ մահամերձին,որովհետեվ էս ծանր մեռելը մեր քաշով չի,մենք չենք կարող նրա սիրելի մեռելին երկինք բարձրացնել.թող գա ծնկներին խփի ու պատասխան ուզի բոլոր նրանցից,ով ավերակ ա սարքել նրա հոր տունը:Հիմա հասկացա?ր,ինչու ենք Վանոյին տուն կանչում?Կանչում ենք որ գա,իրա մեռելի գլխին լինի,իրա սիրելի մեռելի:Մյուս անգամ,որ մտքովդ անցնի նամակ գրել, էլ չուղարկես ինձ,հասցե ասեմ,էնտեղ տար.Քաղաք Երեվան,Բաղրամյան 26:
    Վարդուհի Սիմոնյան
    <> շարժման նախաձեռնող

  • Vahram Tatikyan
    26-06-2012 04:49:11

    Ես էլ կմիանամ, եթե նա անձնապես ինձնից ներողություն խհդրի իմ` իրենից առաջ Հայաստանի անկախության իդեալները փայփայող մարդու կյանքը հարամելու համար։ Ես մեկ անգամ միայն իրեն մոտեցա ոչ թե ինձ վերաբերող , այլ կարևոր մի հարցի կապակցությամբ, ասելով, որ կարո՞ղ ես մի տաս րոպե ինձ լսել` պատասխանեց- որտեղի՞ց քեզ համար էդքան ժամանակ գտնեմ։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ