23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների դրսեւորումներ… Շարմազանովը` քաղաքական զարգացումներից

“Վերջին տասնօրյակում մենք ականատես եղանք քաղաքական ուշագրավ զարգացումների. հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսեւորումներ… Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասում էր. “Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ”: Եւ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, ‘Հանրապետականը’ ոչ թե ձեւի հետեւից է ընկել, այլ իրականացնում է քայլեր ըստ էության”,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Մենք վճռական ենք Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու մեր իսկ կողմից ձեւավորված քաղաքական օրակարգում առկա այն բարեփոխումները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության շարունակական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության սոցիալական եւ տնտեսական վիճակի բարելավմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը”,-շարունակեց նա:

Անդրադառնալով արտաքին ոլորտին, ԱԺ փոխնախագահն ասաց. “Արտաքին քաղաքականության բնագավառում եւս ականատես եղանք որոշակի զարգացումների: Նախ “ The Wall Street Journal”-ին տված հարցազրույցում Նախագահ Սարգսյանը 3 հստակ ուղերձ հղեց. առաջին՝ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, երկրորդ՝ Ադրբեջանը զինվում է եւ պատարաստվում պատերազմի, եւ երրորդ՝  իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են “անհամաչափ” ուժեղ պատասխան տալ”:

Շարմազանովը նշեց, որ հնարավոր դրական տեղաշարժ կարող է արձանագրվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ.”Սրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը”:

Եզրափակելով , Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իշխանությունները վճռական են թե՛ համակարգային բարեփոխումները շարունակելու, եւ թե՛ արտաքին քաղաքական օրակարգում հայանպաստ լուծումների հասնելու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ