18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չխանգարել ո՞ր բանակցողին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը չի կարող հայտարարել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է՝ ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ 

Թերևս առանց գիտակցելու՝ Ա. Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Ն. Փաշինյանին, ըստ էության՝ նրան մեղադրելով պաշտոնավարման տարբեր փուլերում չկշռադատված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացքի մեջ գտնվող բանակցությունների փուլում արված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը որևէ կերպ չէ՞ր խանգարում ընթացող բանակցություններին:

26 տարվա բանակցային գործընթացը մերժելը և տարիների ընթացքում կատարված հսկայածավալ դիվանագիտական աշխատանքը զրոյացնելը՝ ասելով, թե «ես սկսում եմ իմ կետից», չէ՞ր խանգարում բանակցային գործընթացին:

Բոլոր վերջին հրապարակային ելույթներում Փաշինյանն ինքնամոռաց կերպով հայ ժողովրդին համոզում է, թե Արցախը վաղուց Ադրբեջանի կազմում է. սա փաստի առաջ չի՞ կանգնեցնու՞մ թե´ բանակցողին, թե թե՛ ընդհանուր գործընթացը։

Մադրիդյան սկզբունքները համառորեն նսեմացնելը, դրանց չեզոքացմանն ուղղված գործունեությունը (սկզբունքներ, որոնք այս պահին, ըստ էության, միակ փրկօղակն են մեզ համար և միջնորդների համար արձանագրված պարտավորությունը), չե՞ն խանգարում բանակցային պրոցեսին:

Մինչ Ալեն Սիմոնյանը փորձում էր դիվանագիտական պատասխաններ հորինել, վարչապետ Փաշինյանը բյուջետային քննարկման ժամանակ ասում է.

«Արցախի ամբողջ կոմունալ ծախսերը փակում է Հայաստանը»։ Արդյոք սա ակնարկ չէ՞ Արցախը որպես հայության հետ ոչ մի կապ չունեցող առանձին մի միավոր դիտարկելուն, արդյո՞ք սա հայկական լյումպենի վրա ազդելու փորձ չէ՞։ Վերը նշված հայտարարությունները կարելի՞ է որակել որպես ներազգային թշնամանքի և ազգամիջյան ատելության կոչ:

Սեփական կոպիտ սխալների պատճառով բանակցությունները տապալելուց և պատերազմ բերելուց հետո, Հադրութը, Շուշին և բազմաթիվ գյուղեր թշնամուն հանձնելուց, խաղաղ երկիրը «վարի տալուց» հետո, 30 տարի ստեղծված բանակը սխալ որոշումների արդյունքում կազմաքանդ անելուց հետո կարելի՞ է  գլուխ գովալ արցախցու կոմունալները մարելու փաստով: Դա նույնն է, որ ծնողը երեխային ծեծելուց, մանկատուն հանձնելուց և որբության մատնելուց հետո գլուխ գովա, թե կոնֆետ է տվել: Ումի՞ց պետք է կոմունալ վերցնեիր, տուն-տեղ, գյուղ-քաղաք, ամուսին, երեխա կորցրած արցախցու՞ց։ Թուրքական տանկից 100 մ հեռավորության վրա ապրող արցախահայի՞ց։

Սեփական աշխատասենյակը կարմիրբերետավորների ամբողջական դիվիզիայով փակողը ինչպե՞ս է թշնամուն դեմ դիմաց ապրող արցախցիներին կոչ անում՝ ապրել թշնամու դրոշի և հսկողության ներքո: Դա օգնո՞ւմ է «թե´ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացին»։ Գուցե օգնում է, եթե որպես բանակցող ի նկատի ունենք Ալիևին, իսկ «ընդհանուր գործըթնացի» տակ՝ մեզ թելադրվող ստորացուցիչ և տարրական անվտանգություն չապահովող պայմանները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ