28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իրենք մնացել են իրենց պրյոմի տակ, իսկ իշխանությունը չի պատրաստվում օգնել իրենց». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության մասին

qwury.thumb

Բա ինչո՞ւ ընդդիմադիրները մանդատները վայր չեն դնում, որ դուրս են եկել փողոց՝ պայքարի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ժողովուրդն իրենց քվե է տվել, որ իրենք փողոցում լինե՞ն, բա ինչո՞ւ գործի չեն գալիս։ Իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ վարչապետը և այսօրվա իշխանությունը լեգիտիմությունը կորցրել են, բայց ակնհայտ է, որ լեգիտիմության խնդիր այսօր հենց իրենք ունեն, որովհետև իրենց 21 տոկոս քվե տված ժողովրդի նույնիսկ 2 տոկոսն իրենց չի աջակցում, փողոց դուրս չի գալիս։ Սա վերածվել է մարդկանց նեռվայինացնելու, խցանումներ ստեղծելու մանյայի», – ասաց ԱԺ նախագահը։

Նա նաև նշեց, թե ընդդիմությունը գտնվում է շատ ծանր կացության մեջ.

«Կներեք արտահայտությանս համար, իրենք մնացել են իրենց պրյոմի տակ», – ասաց Ազգային ժողովի նախագահը։

Լրագրողի հարցին, թե իշխանությունը կօգնի՞ ընդդիմադիրներին այդ ծանր վիճակից դուրս գալ, թե՞ ոչ՝ Սիմոնյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ կօգնի։ Հակառակը, մենք իրենց թույլ ենք տալու, որ իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները»։

Սիմոնյանը ժողովրդից ներողություն խնդրեց այն բանի համար, որ ընդդիմության գործողությունների հետևանքով խցանումների ականատես են լինում։

Լրագրողի դիտարկմանը, թե չե՞ն պատրաստվում ժողովրդից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ այս իշխանությունը բերել է հայ ժողովրդի գլխին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Դրա համար մենք վաղուց ներողություն խնդրել ենք և գնացել ենք ընտրությունների ընդամենը 8 ամիս առաջ և ժողովրդի դատին ենք հանձնվել։ Այն իշխանությունը, որ ժողովուրդը 2018-ին տվել է մեզ, մենք վերադարձրել ենք ժողովրդին, և ժողովուրդը նորից պատվիրակել է այնպիսի ընտրություններով, որը որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ