20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սամբոյի հուշամրցաշարն ավարտվեց

3-րդ տարին է` Երեւանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ‎‎ֆեդերացիան եւ Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:

Հունիսի 23-ին եւ 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, ինչը յուրօրինակ փորձություն էր աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությանը՝ թիմային հաշվարկով, ըստ հերթականության լավագույններն էին ճանաչվել Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի հավաքականները եւ երեւանյան մրցաշարի մասնակիցներից շատերը մայրցամաքի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահի հովանո ներքո անցկացված միջազգային մրցաշարի հաղթողներին:

Պատանիներ

Ռաֆիկ Սահակյան-48 կգ ք/կ-Հայաստան

Ջոն Բալայան -52 կգ ք/կ-Արցախ

Գրիգոր Մխիթարյան-56 կգ ք/կ-Հայաստան

Եգոր Մգդսյան -60 կգ ք/կ-Ռուսաստան

Թեմուր Հալաջյան -65 կգ ք/կ-Ռուսաստան

Էդուարդ Հարությունով-70 կգ ք/կ-Ռուսաստան

Ուշանգի Մարգիանի-75 կգ ք/կ-Վրաստան

Դավիթ Հովհաննիսյան-81 կգ ք/կ-Ռուսաստան

Մաթեւոս Քելեշյան-87 կգ ք/կ-Ռուսաստան

Գեորգի Լազուաշվիլի-+87 կգ ք/կ-Վրաստան

 

Աղջիկներ

Ելիզավետա Կուլիկովա-44 կգ ք/կ-Ռուսաստան

Օլգա Տիմոֆեեւա-48 կգ ք/կ-Ռուսաստան

Դիանա Հովհաննիսյան-52 կգ ք/կ-Հայաստան

Եկատերինա Շարիպովա-56 կգ ք/կ-Ռուսաստան

Ռոզա Խաչատրյան-60 կգ ք/կ-Հայաստան

Նատալյա Կորոտկովա-65 կգ ք/կ-Ռուսաստան

Օլեսյա Կաշլեւա-+75 կգ ք/կ-Ռուսաստան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ