16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է. Թովմասյանը գրություն է ուղարկել դատախազին

ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողները կրում են լրացուցիչ միջոցներ, որոնցից շատերի կիրառումն արգելված է և անթույլատրելի խաղաղ հավաքների և ցույցերի ժամանակ: Այս տեղեկության հեղինակը AntiFake.am լրատվական կայքն է, Facebook-ում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
 
«AntiFake.am-ի հրապարակած հոդվածում, մասնավորապես նշվում է, որ Ոստիկանության զորքերի ծառայողների մոտ նկատվել են 7.62 մմ ինքնաձիգեր, որոնք գտնվում են ոստիկանության զորքերի հաշվեկշռում, փողատակի նռնականետ, որի արձակած արկը հզոր լուսաձայնային ազդեցություն է գործում։ Նշված նռնականետով օգտագործվում է նաև ոստիկանության հաշվեկշռում չգտնվող «VOG-25» մարտական նռնակ:
 
Ոստիկանության զորքերի հատուկ միջոցների հաշվեկշռում կա 40 մմ լուսաձայնային արկ` «Սվիրել», որի պիտանելիության ժամկետը լրացել է 2021 թվականին։ Ժամկետանց նռնակի օգտագործումը չափազանց վնասակար է և՛ այն կիրառողի, և՛ այն զանգվածի համար, որի դեմ այն կիրառվում է:
 
Ազգային ժողովի շենքի բակում վերջերս, նաև նախորդ տարի, տեղադրվել են «Պլամյա-Մ» տեսակի էլեկտրոնային եղանակով պայթեցվող նռնակներ, որոնք ևս արգելված են օգտագործել այն հավաքների դեմ, որոնց շարքերում կան 18 տարեկանից ցածր անձինք: Իհարկե, դրանց կիրառումը բազմահազարանոց հանրահավաքներում ու երթերում, որտեղ կան բավական թվով անչափահասներ և հղի կանայք, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։
 
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գրություն եմ ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին՝ պահանջելով հանձնարարել իրավասու մարմիններին ուսումնասիրելու ոստիկանության ծառայողների կողմից արգելված հատուկ միջոցներ կրելու և հնարավոր իրավիճակներում օգտագործելու մասին տեղեկությունը և համապատասխան ընթացք տալ, ինչպես նաև սույն ներկայացված հարցի ուսումնասիրության ու լուծման արդյունքների վերաբերյալ ինձ տրամադրել տեղեկություն», – գրել է պատգամավորը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ