19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով, որին իրավունք ունեին մասնակցել նաև ադրբեջանցիները, որոշեց առանձնանալ և ապրել սեփական պետության մեջ:

Հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը չի ճանաչել, եթե ճանաչվեր, Արցախի հարցը լուծված կլիներ:

Հանրաքվեից հետո Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում կնքվեց զինադադար և Արցախի շուրջ միջազգային հանրությունը ձևավորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որը սկսեց զբաղվել խնդրով:

Համաշխարհային նորագույն պատմության մեջ չի եղել դեպք, երբ պետության մի տարածքում մարդիկ որոշեն առանձնանալ և հենց որոշումը կայացնեն՝ ճանաչվեն:

Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների, բայց նոր հանրաքվեն եթե կայանար, այն լինելու էր կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ:

Նիկոլի անհեթեթ հայտարարությունը, թե ՝ «Մադրիդյան սկզբունքները» Արցախը մտցրեցին Ադրբեջանի կազմ, անգամ Ալիևը չի ասում:

Միակ փաստաթուղթը, որով միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա «Մադրիդյան սկզբունքներն» է:

«Մադրիդյան սկզբունքների» իրականացման քարտեզի մեջ նախատեսած վերջնական հանրաքվեն պետք է ունենար միջազգային մանդատ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լրացուցիչ պայմանավորվեին:

5 շրջանները հանձնելուն պես Արցախը ստանում էր միջանկյալ միջազգային կարգավիճակ, Արցախի իշխանությունները ճանաչվում էին, Արցախի շուրջ տեղակայվում էր խաղաղապահ միջազգային մանդատավոր կոնտինգենտ, Լաչինն ու Քելբաջարը չէին հանձնվում:

Հայաստանը բանակցում էր աշխարհի հետ, Ադրբեջանի չհամաձայնելը ոչ-ոք չէր հարցնում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ