17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել. Արթուր Ղազինյան

Արդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։

«Ընդդիմության երեկվա հուժկու երթը անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկոլ մարդասպան», կամ «նիկոլ դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձայնը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել:

Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին:

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին:

Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը», – գրել է Արթուր Ղազինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ