19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանություններն այսօր «Դվինում» «հաղթական» խնջույքի են. 168.am

168.am-ի տեղեկություններով, իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 19։00-ին «Դվին» հյուրանոցային համալիրում Մայիսի 9-ն են նշելու, թեպետ հայտարարվել էր, որ ուշացումով բանակի կազմավորման 30-ամյակն են տոնելու, սակայն, միջացառումն ընթանալու է միայն Մայիսի 9-ի՝ խորհրդային հաղթանակի համատեքստում, լինելու են հյուրեր նաև ՌԴ-ից:

 

Պաշտպանության նախարարությունից մասնակցելու է ղեկավար կազմը, սակայն, ըստ մեր տեղեկությունների, ոչ բոլոր վարչությունների կամ ծառայության ղեկավարներն են հրավիրված տոնական խնջույքին:

Հավելենք, որ Կառավարության մարտի 3-ի նիստում հայտնի էր դարձել, որ այդ նպատակով շուրջ 13 միլիոն դրամի գնում է կատարվել:

 

«Երևան քաղաքի «Դվին» համալիրի մեծ դահլիճում նախատեսված է հյուրասիրության կազմակերպում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազար դրամ:

Հաշվի առնելով, որ, համաճարակային իրավիճակով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել է, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում, ծառայության գնման գործընթացը բնականոն կազմակերպելու, այն է՝ հետադարձ ուժ չսահմանելու նպատակով առաջարկվում է այս կետը ևս ներառել որոշման նախագծում»,- նշվում էր համապատասխան որոշման մեջ:

Ի դեպ, 13 միլիոն դրամ Կառավարությունը հատկացրել է՝ կրճատելով ՀՀ ՊՆ համակարգի 2022թ․ «Ամանորին նվիրված միջոցառումների» (18.000,0 հազար դրամ) և «Մայիսի 9-ին նվիրված միջոցառումների» (10.322,1 հազար) բյուջեից։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսված ընդունելությունը չեղարկվել էր, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր էին արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ