16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ». Համբիկ Սասունյանը դուրս եկավ ոստիկանությունից

Այսօր առավորտյան ոստիկանության բաժին բերման ենթարկված Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել։

«Ես պարզապես քայլում էի և կարմիբերետավորները ձերբակալում էին մեր տղաներին ու աղջիկներին։ Ես պարզապես հարց տվեցի, թե ինչու եք ձերբակալում, երկու հոգի ինձ բռնեցին և վայրի կերպով մտցրեցին մեքենայի մեջ, գլուխս էլ խփեցին մեքենայի վերին մասին։ Հուսախաբ եմ իմ ժողովրդի ոստիկանության պահվածքից, իրենք հայ են կոչվում և այդպիսի վարմունք ունեն մեր ժողովրդի վերաբերյալ։

Ասում եմ՝ Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ։ Դու չորս տարի այս նույն քայլերն արեցիր իշխանության հասնելու համար, և հիմա դիկտատոր ես դարձել և թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն նույն բանը, որ դու ես արել։ Ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով ավելի չես, դու դավաճան ես։ Վախկոտ մի եղիր, Ալիևի հետ սուրճ ես խմում, արի մեզ հետ էլ սուրճ խմիր, ամոթ քեզ», – ոստիկանությունից դուրս գալիս հայտարարեց Համբիկ Սասունյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ