20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ուսանող ոտքի» բազմամարդ ակցիաներ՝ բուհերում

Երիտասարդ ցուցարարներն այսօր առավոտից ակտիվ իրազեկման ակցիաներ են իրականացնում  բուհերում՝ ուսանողներին հորդորելով միանալ դասադուլին և ընդդիմության հայտարարած շարժմանը:

 

Ցուցարարները Գեղարվեստի պետական ակդեմիայի մուտքի մոտ տեղակայեցին ՀՀ-ի և Արցախի դրոշները, ինչպես նաև գրություններով պաստառներ և գունավոր ծուխ արձակեցին:

«Ուսանող ոտքի» ակցիա իրականացնող երիտասարդները նաև վանկարկումներով շրջեցին բուհում, կոչ արեցին բոլորին միանալ, թեև բուհն ըստ էության դատարկ էր:

«Պայ-քար», «Ուսանող ոտքի» վանկարկումներով երիտասարդները շարունակեցին երթը Մաշտոցի պողոտայով:

Ուսանողներին ողջունում էին  քաղաքացիները «Ապրեք» վանկարկումներով ու ավտոմեքենաների ազդանշաններով:

«Միացում» վանկարկումներով երիտասարդ ցուցարարները երթով հասան Ֆրանսիայի հրապարակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ