24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

5000 երիտասարդ կյանքեր զոհած կապիտուլյանտի համար, դաժան ծեծելու հրամանն ի՞նչ է, որ չտա»․ Արտալ Զաքարյանը՝ ոստիկանների վայրագությունների մասին

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիմակավորված ոստիկաններ, կեցցե´ք: Այսօր ձեզ պահեցիք իսկական վայրագի պես: Փողոցում խաղաղ անհնազանդության ակցիա անող, իր հայրենիքն ու նաև ձեզ հարգող երիտասարդներին` ձեր դաժանությամբ շատ լավ ծեծեցիք: Ապրե´ք դուք: Ուղակի իմացեք, որ նրանց մեջ են պատերազմ անցած, հայրենիքի վաղվա օրվան հավատացող, իր ապագան անվտանգ ու ամուր Հայաստանում տեսնող և դրա համար պայքարող իսկական հայորդիներ:

 

Նրանցից շատերը ձեր զավակների հասակակիցներն են: Սա ասում եմ, որ հաջորդ անգամ ավելի դաժան լինեք նրանց նկատմամբ: Ձեզանից թուրքերն անգամ սովորելու բան ունեն:

Պարզ է, որ Նիկոլի անունից էիք հարվածում երիտասարդներին: 5000 երիտասարդ կյանքեր զոհած կապիտուլյանտի համար, դաժան ծեծելու հրամանն ի՞նչ է, որ չտա:
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում դեմքները բաց, պարզ ճակատով, ուսադիրը պատվով կրող, աչքերի մեջ հայրենասիրություն և թախիծ արտահայտող իսկական ոստիկաններին: Շնորհակալ եմ ձեզ տղերք, այս անձրևին անգամ, ձեր օրինապահ ու մարդասիրական ծառայությունը բարեխիղճ կատարելու համար:
Մերոնք որևէ ոստիկանի առիթ չեն տվել ու չեն տալու` բիրտ ուժ կիրառելու համար»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ