24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմության շարժումն ու երևանյան իրադարձությունները ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ների գլխագրերում են

«Երևանում բերման է ենթարկվել Փաշինյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող շուրջ 200 ցուցարար»,- ռուսական Ria Novosti կայքի գլխագրերում հայաստանյան իրադարձություններն են վերոնշյալ վերնագրով:

 

Ռուսական առաջատար լրատվամիջոցը ներկայացրել է ՀՀ ոստիկանության տեղեկությունը, որ Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 189 մարդ: Գործակալությունը մանրամասն ներկայացրել է նաև վերջին օրերին ընդդիմության գործողությունները, դրած պահանջները` կապակցելով Արցախյան հարցի հետ ու տրամադրելով ընթերցողներին նաև տեսանյութեր: TASS-ը ևս ակտիվորեն լուսաբանում է Երևանի փողոցում ծավալվող բոլոր իրադարձությունները:

Ռուսական «Իզվեստիա» թերթի առցանց ռեսուրսի գլխագրերում ևս այսօր Երևանի կենտրոնում զարգացող իրադարձություններն են, ոստիկանության գործողությունները և խաղաղ անհնազանդություն իրականացնող քաղաքացիների բերման ենթարկումները:

 

«Ապրիլի 17-ից Երևանում ամեն օր հակակառավարական ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ են անցկացվում։ Ցուցարարներն անհամաձայնություն են հայտնում ապրիլի 14-ին խորհրդարանում Փաշինյանի կողմից ամրագրված դիրքորոշման հետ, որը վերաբերում է «Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- նշում է «Իզվեստիա»-ն, որը մեկնաբանություններ է խնդրել նաև «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանից:

Gazeta.ru տեղեկատվական կայքը ևս լուսաբանում է ընդդիմության փողոցային պայքարը, ավելին՝ կայքը հարցազրույց է վերցրել Երևանի բնակիչներից մեկից. «Երևանի բնակիչներից մեկն ասաց, որ հանրահավաքներին մարդիկ գալիս են «Հայաստանի տարբեր ծայրերից»»:

Երևանի բնակիչ Անին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում բողոքի ցույցերին բազմաթիվ մարդիկ են դուրս գալիս, որոնց մի մասը եկել է երկրի տարբեր ծայրերից։

«Հանրահավաքները խաղաղ են. Ներկաներից ոչ ոք ոչ մի կերպ չի փորձել սադրել իրավապահ մարմիններին՝ բռնություն կիրառելու իրենց նկատմամբ։ Վերջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց։ Մեկ տարի առաջ, երբ սկսվեցին ընտրությունները, ժողովուրդն այնքան էլ ակտիվ չէր և դեռ մշուշոտ վիճակում էր։ Երեկվա հանրահավաքը ամենախոշորն էր. Մարդիկ եկել էին Հայաստանի տարբեր ծայրերից։ Մյուսները, ովքեր նույնպես ցանկանում են տապալել ներկայիս իշխանությունը, չեն գնում հանրահավաքների՝ պարզապես աշխատանքը կորցնելու վախից»,- ասել է Անին ռուսական լրատվամիջոցին:

Անին նշել է, որ բողոքի վերջին երկու օրերին զանգվածային բերման ենթարկումներ են եղել: Այլ հրապարակումներում նախօրեի հանրահավաքը Gazeta.ru-ն ներկայացնում է՝ որպես ընդդիմության մասշտաբային հանրահավաք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

Regnum.ru-ն ևս ակտիվ է հայաստանյան իրադարձությունների լուսաբանման հարցում, ժամ առ ժամ հրապարակվում են բոլոր գործողությունները:

Ռուսական «Russia Today»-ը ևս լուսաբանում է ընդդիմության փողոցային գործողությունները:

Առանձին հրապարակմամբ կներկայացնենք նաև արևմտյան մամուլի անդրադարձը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ