20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, որոշ օլիգարխներ են օգնում նրանց. այս պայքարն անկասելի է. Իշխան Սաղաթելյան

Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են՝ կանչել են աշխատանքի, ասում են, որ որոշ օլիգարխներ էլ են օգնում, բայց անկասելի է այս ամեն ինչը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ամբողջ քաղաքը պարալիզացված է, այս պայքարն անկասելի է։ Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Նախնական տվյալներով՝ 200-ից ավելի բերման ենթարկված ունենք, բռնության դեպքեր, այդ թվում՝ պատգամավորների նկատմամբ։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում է։ Իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ, սա ինչ-որ կուսակցականներով ակցիա չի», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ