19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՄ-ը խստացրել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիությունը 16-րդ որոշումն է կայացրել Սիրիայի վերաբերյալ` կրկին խստացնելով պատժամիջոցները,  հաղորդում է “УНИАН”-ը: Համապատասխան որոշումն այսօր` հունիսի 25-ին, հավանության է արժանացել ԵՄ-ան Արտաքին հարցերով խորհրդի նիստին Լյուքսեմբուրգում:

Ըստ որոշման` այն անձանց թվին, ում մուտքը  ԵՄ-ան տարածք  արգելված է եւ սառեցված են նրանց ակտիվները, եւս մեկ մարդ է ավելացել: Այդ պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում էին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի  կնոջը, մորը, քրոջը եւ հարսին: Բացի այդ, նախարարները որոշել են Եվրոպայում սառեցնել նաեւ սիրիական 6 ձեռնարկությունների ակտիվներ:

Այսինքն` ներկայումս պատժամիջոցները տարածվում են Սիրիայի 129 քաղաքացիների եւ 49 ձեռնարկությունների վրա:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ