19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիան Հայաստանին կտարամադրի 116,4 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն, Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ 
Փոխնախարարի խոսքով՝ երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը. 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոնը՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ 
 
«Մեխանիզմը, որով կտրամադրվի այս օժանդակությունը, երկրի բանկային համակարգն է։ Գործում է գերմանա-հայկական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ», – ասաց Գևորգյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ