26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայկական երազանքի ֆուլ իդիլիա․․․»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական երազանքի ֆուլ իդիլիա․․․

Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա արել են նախկիններն ու «քցել են» Հայաստանի ամենաարդար իշխանության ջեբը, չի բացառվում, որ արած լինի, օրինակ, մասոնական օթյակը, կամ՝ հաստատ Պուտինը արած կլինի, որ պատժի մեզ Նիկոլի բրյուսելյան այցի համար, եկեք չբացառենք նաեւ, որ արած լինեն աստղագուշակ տիկին Լյուսյայի հայտնաբերած երկու վհուկները, բայց, ամեն դեպքում, տեղեկացված լինելը մեզ պաշտպանում է անսպասելի անաֆիլակտիկ շոկից։

Ուստի տեղադրում եմ 2021 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճը։

Եվ այսպես՝

հաց եւ հացամթերք՝ թանկացել է 10%,

սուրճ՝ թանկացել է 13-15 %

միս՝ թանկացել է 15-20%

ծխախոտ՝ թանկացել է 10%

բուսական յուղը թանկացել է 48-52%

շաքարավազը թանկացել է 50%

կաթնամթերքը թանկացել է 25%

միրգը թանկացել է 25-30%

բանջարեղենը թանկացել է 10-15%

սխտոր թանկացել է 100%

խառը կանաչին թանկացել է 60-70%

ալյուրը թանկացել է 12,5%

խմիչքը 10-13%

ոչ պարենային ապրանքները թանկացել են 15-20%:

Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։
Սրան գումարում ենք գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կոմունալ վճարների շռնդալից թանկացումը, ու հայկական երազանքի իդիլիան դառնում է ֆուլ կատարյալ»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ