25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումները անհնար են դարձրել մարդկանց բնականոն կյանքը, խաթարել են անվտանգությունը. Թաթոյանը քարտեզ է հրապարակել

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ

 

Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:

Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով:

 

Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:

Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:

Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն:

Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են:

Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:

Քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:

Քարտեզը կցված է զեկույցին (132 էջ):

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ