20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանում գտնվող հայ գերիները շարունակում են մնալ անմարդկային պայմաններում, ենթարկվում արագ, անարդար դատավարությունների. Amnesty International

Բրիտանական Amnesty International կազմակերպությանը զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց հետագա ճակատագրին:

Զեկույցում նշվում է, որ դեռևս սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում «մտահոգություն էր հայտնել տասնյակ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու փաստի կապակցությամբ»։

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում գերության մեջ մնացածների ստույգ թիվը տարեվերջին հայտնի չէր։

«Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում արագ, անարդար դատավարությունների։ Իսկ շուրջ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց բռնի անհետացման և հնարավոր սպանության մասին պնդումների ֆոնին», – նշված է զեկույցում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ