19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շվեյցարիայում “պղպջակ-տուն” են կառուցել

Շվեյցարական “Micasa Lab” դիզայն ստուդիան հատուկ թափանցիկ գունդ է ստեղծել, որին հեղինակները համարում են “ինքնավար բնակարան”:

” Cocoon 1″ անունով “պղպջակ-բնակարանը” 97 կգ է կշռում եւ 180 սմ տրամագիծ ունի: Գունդը հնարավոր է ամրացնել տան հատակին, կախել ծառից, ամրացնել որեւէ շինության եւ նույնիսկ տեղադրել ջրի մեջ: Հնարավոր է նաեւ մի քանի “պղպջակներ” ամրացնել միմյանց` հատուկ ցանցի օգնությամբ:

Գնդի ներսում հատակը փափուկ է, բարձերի օգնությամբ այն կարող է նաեւ բազմոց կամ բազկաթոռ դառնալ: Պղպջակի ներսում նույնիսկ  WiFi կա:  Դրսում օգտագործելու համար “տունը” հագեցած է նաեւ էլեկտրասնուցմամբ, որը բավականացնում է 40 ժամ լուսավորելու եւ 30 րոպե սննդի պատրաստման համար:

Ենթադրվում է, որ ” Cocoon 1″-ը վաճառքի կհանվի 2012-ին: “Պղպջակ տնակի” արժեքը շուրջ 3 հազար դոլար կլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ