24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսի դիմահարդարում ընտրել Ամանորին

Բոլորն էլ ցանկանում են Ամանորն անթերի տեսքով դիմավորել: Դուք պատրաստել եք համեղ ուտելիքներ, նվերներ եք գնել, տունը զարդարել եք, ուրեմն ճիշտ ժամանակն է մտածելու ձեր ամանորյա սանրվածքի ու դիմահարդարման մասին:

Ամանորյա դիմահարդարումը չպետք է նման լինի ամենօրյա շպարին: Ամանորյա դիմահարդարում ընտրելիս առաջին հերթին պետք է հաշվի առնել այն զգեստը, որը պատրաստվում եք կրել, քանի որ դրանք պետք է հարմոնիկ լինեն: Այս ամանորյա դիմահարդարման պետք պետք է նվազագույնի հասցնել փայլերը: Փոխարենը կարող եք փայլուն դիմափոշի օգտագործել, իհարկե` չափավոր փայլով:

Այս շրջանում նորաձեւ են երկար թարթիչները, կարող եք օգտագործել դնովի թարթիչներ: Դիմահարդարվելիս շեշտը դրեք մեկ բանի վրա, օրինակ` աչքերի, իսկ ահա շրթունքները ներկեք բաց գույնի` բաց վարդագույն, մարմնագույն, բայց ոչ մի դեպքում վառ կարմիր շրթներկ մի օգտագործել:

Այս շրջանում նորաձեւ են գծերը, հետեւաբար` կարող եք աչքերը գծել գունավոր մատիտներով կամ եթե սազում է` սուրմայով:

Հիշեք` հաջող ընտրված դիմահարդարումից է կախված տոնական տրամադրությունը, ուրեմն` այնպիսի շպար ընտրեք, որը որակյալ կլինի, եւ ողջ երեկոյի ընթացքում թարմ կմնա: Եվ վերջապես, մի վախեցեք նորարարություններից, Ամանորի գիշերը ամեն ինչ թույլատրելի է:


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ