25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կուբայից հետո հերթն Իրանինն է

Արդյո՞ք Հավանայի նկատմամբ նոր քաղաքականությունը նշանակում է, որ Թեհրանը /և միջուկային խնդիրը/ կդառնա նախագահ Օբամայի քաղաքականության հաջորդ քայլը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն Իրանն ու Կուբան:  Եկեք դիտարկենք, գրում է interpress.am-ը` foreignpolicy-ին հղումով:

Երկուսն էլ բռնապետների կողմից կառավարվող ավտորիտար պետություններն են, երկուսն էլ հեղափոխական գաղափարների կրող են, երկուսն էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մոտ կեսդարյա թշնամանքի պատմություն ունեն: Երկուսն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ հանդիսացող բանտարկյալներ և գերիներ ունեն, երկուսն էլ երիտասարդություն ունեն, որոնք փորձում են հաղթահարել կապանքները: Երկուսի նկատմամբ էլ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել: Երկուսն էլ քաղաքական բարդություններ են ստեղծում ԱՄՆ-ի քաղաքական գործիչների և նախագահի ապագա թեկնածուների համար: Ավելին, երկուսն էլ գտնվում են նախագահ Օբամայի ուշադրության կենտրոնում, ով իրեն դեռ որպես  բարեփոխիչ է ներկայացնում, ով փորձում է ազատվել անցյալի քաղաքականության կապանքներից և երկու պետությունների հետ էլ նոր պատմական կուրս  հաստատել:

 Մի խնդիրը կարգավորվել է, մյուսն էլ սպասում է լուծմա՞նը:

Կուբայի և Իրանի միջև տարբերությունները ավելի քան շատ են: Բայց ուշադրություն դարձրե՛ք. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունը Կուբայի նկատմամբ հստակ հուշում է, թե առաջիկա ամիսներին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցը ինչ ուղղությամբ կգնա:

Սա այն կետն է, որը միավորում է Իրանին և Կուբային: Սա վկայում է, որ նախագահի մոտ հասունանում է հաջորդ տարի Իրանի հետ համաձայնության գալու գաղափարը:

Անցյալի ժառանգությունը

Օբամայի նախագահության ժամկետը մոտենում է ավարտին: Ներքին քայքայիչ խնդիրների և Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողություն սահմանելու Հանրապետականների  մտադրությանը զուգահեռ, նախագահը մտադիր է գործի անցնել: Իսկ Չինաստանի հետ Կլիմայական փոփոխությունների նախաձեռնությունը և ներգաղթյալների խնդիրներով գործադիրի քայլերը ամբողջացնում են պատկերը: Հիրավի, երբ ներքին խնդիրները խիստ խճճված են, արտաքին քաղաքականության խնդիրները ավանդաբար դառնում են նախագահի փրկությունը: Եվ Օբաման բռնել է այդ ուղին: Անշուշտ, Կոնգրեսի վատատեսներն ու ակտիվ կոնգրեսականները ամբողջ թափով են գործում: Օբամայի ժամանակը սպառվում է, և նա երբեք այլևս չի կարողանա անցնել այս ուղին: Այդ իսկ պատճառով ինչո՞ւ չբարելավել հարաբերությունները Կուբայի, ապա նաև Իրանի հետ, ինչը ևս մեծ ձեռքբերում է: Եվ ինչպես արդեն վերը նշել ենք, միանգամայն հավանական է, որ և՛ նախագահը, և՛ պետքարտուղար Ջոն Քերին լրացուցիչ հնարավորություններ են տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում, եթե  2015-ի մարտին Իսրայելի ընտրությունները ընթանան այն ուղիով, որն արտահայտում է կառավարության պատրաստակամությունը և ի վիճակի է որոշումներ ընդունել խաղաղ գործընթացի վերաբերյալ:

Առեղծվածը

Տասնութ ամիսներ, միգուցե և ավելին է պետք եղել Կուբայի նախաձեռնությունը գաղտնի իրականացնելու համար, հավանաբար կանադացիների հետ՝ որպես օժանդակողներ, այս խնդրին օգնել է նույնիսկ Պապը: Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե պահը հարմար է, հասարակությունից գաղտնի կարելի է լուրջ գործեր իրականացնել: Թեհրանի դեպքում կարելի է ավելին ակնկալել: Գործողությունների համատեղ ծրագիրը 5+1 աղմկոտ ձևաչափով արդյունք չտվեց, ի տարբերություն խաղաղ դիվանագիտության: Եթե դա մոլլաների հետ գործարքի հնարավորություն է, ապա կկատարվի այդ նույն ուղիով:

Փոփոխություններ ներքևից

Բնականաբար, նախագահը կցանկանար մոլլաների և Կաստրոյի ռեժիմի անկումը: Սակայն նա հասկանում է,  թե որքան բարդ է մոլլաների ռեժիմի հաղթահարումը արտաքին ճնշման միջոցով: Ինչպես 2009-ի Իրանի Կանաչ հեղափոխությունը ցույց տվեց, նույնիսկ ներքին ճնշումը դա չի կարող անել: Սակայն Կուբայի տրամաբանությունը այլ է:

Օբաման հասկանում է, որ վերափոխումներն ու արագ փոփոխությունները անհնար են: Տրամաբանությունն այստեղ հետևյալն է, ենթադրվում է, որ տնտեսական և մշակութային սերտ կապերը ժամանակի ընթացքում կստեղծեն հնարավորություններ ներքին ճնշման համար: Կուբացիները ճաշակել են արտաքին աշխարհի «համը» և բարելավել ճանապարհորդական հնարավորությունները, ինչն հետո կնպաստի, որ նրանք ավելի մեծ ազատություններ ակնկալեն և ավելին պահանջեն իրենց առաջնորդներից:

Ես ամենևին էլ վստահ չեմ, որ այս ակնկալիքները կիրականանան: ԱՄՆ-ը բացվեց Չինաստանի և Վիետնամի համար, սակայն այս երկրները շարունակում են խստորեն վերահսկվել: Այնուամենայնիվ, դա նախագահի մոտեցումն է: Եվ դա պետք է կիրառվի նաև Իրանի նկատմամբ: Ի վերջո, ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Իրանի միջուկային ծրագրին վերջ դնելն է, այլ ժամանակ շահելը: Սակայն ի՞նչ նպատակով ժամանակ շահել: Անպատկառները կարող են ասել, որ նախագահը հույս ունի լքել քաղաքը առանց Իրանին հարվածելու կամ մինչև նրա քննադատները կասեն, որ մոլլաները ռումբ են ամրացրել նրա ժամացույցին:

Ուրիշները այս գործողությունների մեջ կարող են այլ տրամաբանություն տեսնել այն առումով, որ Իրանի հասարակությունը կվարժվի պատժամիջոցների թուլացմանն ու միջազգային հանրության հետ ինտեգրացիային, և նրանք ճնշումներ կգործադրեն իրենց ղեկավարության նկատմամբ, որպեսզի խուսափեն միջազգային մերժվածի կարգավիճակից: Այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում Իրանը կվերանայի և կսահմանափակի միջուկային զենքի և այլ խնդիրների շուրջ իր կարծիքը: Անկեղծ ասած, այս փաստարկները ինձ համար այնքան էլ համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կասկածում եմ, որ նախագահը մտադիր է հանդես գալ լոկ որպես նախաձեռնող, ինչի վերաբերյալ լավատեսները կարող են ասել, որ դա պատմական սկիզբ է:

Փաստերիստեղծում

Նախագահը չի կարող չեղյալ հայտարարել էմբարգոն: Սակայն նա կարող է և պետք է օգտագործեր իր գործադիր իշխանությունը՝ Կուբայի հետ մեծ և գեղեցիկ դուռ բացելու համար: Կոնգրեսի որոշ հզոր անդամներ կարող են փորձել փակել այն, սակայն նա մեխանիզմը շարժման մեջ է դրել, և արդեն այն դժվար է կանգնեցնել: Այնուամենայնիվ, Իրանի միջուկային խնդիրը կառավարելու առումով ավելի բարդ է: Իրական փոփոխությունները պահանջում են բարդ խնդիրների շուրջ համընդգրկուն համաձայնություն և երկու կողմից էլ էական զիջումներ:

Ի տարբերություն ԱՄՆ-Կուբա երկկողմ հարաբերություններին, կան այլ հանգամանքներ, ներառյալ Իսրայելը և մի շարք տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Իրանի անհանգիստ վերաբերմունքը, որոնք կարող են բարդացնել իրավիճակը: Սակայն նախագահի նպատակը կատարված փաստի առաջ կանգնեցնելն է, և թող Կոնգրեսը իր վրա վերցնի պատասխանատվությունը, եթե  փորձեն խոչընդոտել բանաձևի ընդունմանը:

Ներկայումս ականատես ենք  լինում նախագահի հետևյալ գործողություններին՝ Կլիմայական փոփոխություններ, Ներգաղթյալների խնդիր և Կուբա,  որոնք հիմնականում իր հաջողված ձեռնարկումներն են: Նա արժանացել է մամուլի, իր կուսակցության և հասարակության մեծ մասի գովասանքին: Ընդ որում, նա ընդգծել է համակարգը և մի կողմ վանել բազմաթիվ անձանց, սակայն, իր կարծիքով, նա ճիշտ է գործում և իր քաղաքականությունը համապատասխանում է ազգային շահերին: Չինական և կուբայական նախաձեռնությունները Իրանի համեմատությամբ բավականին հեշտ են եղել: Սակայն ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ Օբաման այժմ կաշկանդված չէ և մտադիր է արագացնել իր վերջին կարևոր ձեռնարկումը՝ այն փորձառու իրանցի մոլլաների հետ: Եկեք ուղղակի հուսանք, որ նախագահն Իրանի հետ գործարքից ավելին կստանա, քան  Կուբայից իր ստացածն էր:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ