19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կյանքը սիրում է մեզ դասեր տալ…

Սերը հոգեվիճակ է, երբ այն կրում ենք մեր մեջ առանձնապես ուշադրություն չենք էլ դարձնում՝ ինչպիսի դրսևորումներ է այն ունենում, կամ ինչպես է ազդում մեզ վրա։ Սիրո գոյությունը այնքան ցանկալի է դարձել, որ ամենուր փորձում ենք փնտրել մարդկանց, ովքեր սիրո բացարձակ կրողն են ու նաև տարածողը։ Հաճախ, տարված լինելով նման մարդկանցով, մոռանում ենք, որ կան նաև սիրո զգացումից զուրկ մարդիկ։

Երբեք չեմ կենտրոնացել այն հանգամանքի վրա, որ սերը կարող է թվացյալ լինել: Սերը այն եզակի զգացմունքներից է, որ չի սիրում կեղծել: Մենք ամեն տեղ կարիք ունենք սեր ստանալու, իսկ այդ սերը մենք կարող ենք ձեռք բերել այն կիսելով դիմացինի հետ, միաժամանակ տարածելով շրջապատում: Սերը իրենից ուշադրություն է ենթադրում, ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլ նաև մեզ շրջապատող աշխարհի՝ բնության, կենդանիների, երևույթների, իրողությունների:

Այս ամենը ասելով՝ նկատի ունենք անտարբեր չլինել, անգամ փողոցում քայլող անցորդի նկատմամբ, որովհետև քո ուշադրությամբ կարող ես փոխել շատերի տրամադրությունը:

Կյանքը սիրում է մեզ դասեր տալ, ու թերևս նմանատիպ իրավիճակները տրվում են մեզ դասեր քաղելու ու կյանքից նոր բան սովորելու նպատակով:

 Աստվածաշնչում ասվում է․ «Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4,16): Ես հավատում եմ, որ միայն ուժեղ մարդիկ կարող են սիրել, իսկ սիրո բացակայությամբ գոյատևողները հավերժ մնում են թուլության ու վախկոտության սահմանին կանգնած։ Մենք կարող ենք հասկանալ՝ ինչ է իրական սերը`դիտելով, թե ինչպես է Աստված սիրում մեզ, իսկ մահկանացուներիս մնում է սովորել այն:

qahana.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ