29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ-ն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Արայիկ Հարությունյանի վրա

8_thumb.thumb

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա:

«Եվ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են տեղի ունենում: Մասնավորապես, Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը փորձել է կապ հաստատել երկուսի հետ էլ, սակայն և՛ Հարությունյանը, և՛ Սարգսյանը չեն պատասխանել մեր հեռախոսազանգերին», – գրել է կայքը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ