20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վլադիմիր Պուտինի, Ռուբեն Վարդանյանի անունը՝ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր նախագծում. The Washington Post-ը հրապարակել է «Պուտինի հաշվետվողականության ակտ»-ը

Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացման ֆոնին ԱՄՆ իշխանական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են սկսում խոսել ուղիղ պատժամիջոցներով ՌԴ նախագահին, նրան մոտ կանգնած պաշտոնյաներին, գործարարներին սուր պատժամիջոցների ենթարկելու մասին՝ համարելով, որ Բայդենի մարտավարությունը՝ պատժամիջոցների սպառնալիքներ դիվանագիտության համադրմամբ, չի աշխատում:

Հանրապետական կուսակցության Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Բենքսն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել ռուս խոշորագույն ձեռնարկատերերի, ինչպես նաև քաղաքական գործիչների դեմ։ Բացի այդ, առաջարկվում է Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր՝ Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու համար։ Օրինագիծը հրապարակել է The Washington Post-ը։

Պատժամիջոցների նախագծին տրվել է «Պուտինի հաշվետվողականության ակտ» անվանումը, որում շոշափվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության անդամների և մի շարք ռուսաստանցի գործարարների, ինչպես նաև ռուսաստանցի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի անունը: Վերջինս ներկայացված է՝ որպես «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին տնօրեն ու «Սկոլկովո» դպրոցի հովանավոր։

Նախագծում առաջարկվում են պատժամիջոցներ հետևյալ խմբերի դեմ.

  • Բարձրաստիճան պաշտոնյաների դեմ,
  • Խոշոր ռուս գործարարների դեմ,
  • Պետական հեռուստաընկերությունների ղեկավարների ու լրագրողների դեմ,
  • Ռուսական պետպարտքի դեմ
  • «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ:

Հանրապետականն առաջարկում է Դոնբասում գտնվող «Ռուսաստանի աջակցությամբ» ուժերին ահաբեկիչներ ճանաչել։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է դադարեցնել գումարներ ծախսել կիբերանվտանգության բանակցությունների վրա, քանի դեռ չեն դադարել հարձակումներն ամերիկյան գործակալությունների վրա, ինչպես նաև ռազմավարական կայունության բանակցությունների վրա, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել «Ղրիմի բռնակցումը»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ