24 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

Սինանյանին հրաժե՞շտ են տալիս. «Փաստ»

5D644DA9-42A5-48C3-A142-F5F04E4AA1D8

Վերջին օրերին լրատվական դաշտի ու սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում նորից հայտնվել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, մասնավորաբար այն հանգամանքը, որ նա Ֆեյսբուքում մեկնաբանել էր սեփական լուսանկարը՝ ինքն իրեն շնորհավորելով Սուրբ Ծննդի առթիվ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս դրվագը նկատել և առաջինը հրապարակ են նետել իշխանամերձ շրջանակները և հետևողականորեն թեման սկսել են «տիրաժավորել» սոցտիրույթում։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, սա պատահական չէ. իշխանությունները ցանկանում են ազատվել Սինանյանից, և սա պարզապես հերթական պատրվակն էր տեղեկատվական հակաքարոզչություն իրականացնելու։ Իհարկե, այնպես չէ, որ Փաշինյանի համար շատ դժվար է ազատվել Սինանյանից, սակայն «բոչկա գլորելու», «փչացնելու» ճանապարհը ավելի է դուր գալիս նրան:

Նշենք, որ Սինանյանին այդ պաշտոնում նշանակելու փաստը միանշանակ չէր ընդունվել հայկական Սփյուռքի տարբեր շրջանակների կողմից, ու նրա նկատմամբ բացասական տրամադրությունները էլ ավելի են մեծացել նրա գործունեության, ավելի կոնկրետ՝ անգործության և, ընդհանրապես, Սփյուռքի հարցերով ՀՀ կողմից տարվող անհասկանալի քաղաքականության պատճառով։

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ