24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում շարունակում է կորոնավիրուսի մահերը մնալ շատ բարձր, մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում մահերի և հիվանդացության հարաբերակցությունը կտրուկ նվազել է․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խնդիրն այն չէ, որ առողջապահության նախարարն իրավաբան է: Խնդիրն այն է, որ եթե լավ իրավաբան լիներ, առողջապահության նախարար չէր լինի:

Առողջապահության ոլորտում իրականացվող սիրողական մակարդակի քաղաքականությունը ուղղակի կապված է նաև վերոգրյալ հանգամանքի հետ: Մասնագետների կարծիքը` ոչ իրավաբանների և ոչ էլ բժիշկների, հաշվի չառնելու հետևանքով էլ ունենք այս իրավիճակը: Հակասահմանադրական ակտեր, կանխարգելիչ ուշացած միջոցառումներ և անտերության մատնված համակարգ։
Հայաստանի առողջապահության պատասխանատուները մշտապես ուշացած են հետևում աշխարհում կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ ծրագրերին և միջոցառումներին: Օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարզել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Եվրոպայի պոպուլացիայի կեսը կվարակվի օմիկրոն շտամով: Իսկ Հայաստանում չի լուծվել անգամ տրանսպորտում անհրաժեշտ պաշտպանության և կանխարգելման միջոցները: Էլ չեմ ասում, որ աշխարհում լայն թափով սկսվել է booster երրորդ դեղաչափի ընդունումը, որը միակ արդյունավետ ձևերից է օմիկրոնի դեմ պայքարում:

Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում շարունակում է կորոնավիրուսի մահերը մնալ շատ բարձր, մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում մահերի և հիվանդացության հարաբերակցությունը կտրուկ նվազել է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ