20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ խաղաղություն. թուրքը մեզ ծնկի բերելու, նսեմացնելու պայմաններ է դնում. Շահե Աճեմյան

«Ինչպես ես, այնպես էլ շատերը վերջին ժամանակաշրջանում չի վստահում մեր Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին կամ իրենց տված ինֆորմացիային, որովհետև այնքան են խաբել, հավատքը կորել է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ ցավ հայտնելով, որ իշխանությունները լավ պաշտպանություն չեն կազմակերպում:

«Մեր երեխեքն այս ցրտին շատ պակասներ ունեն, և իմ նման փորձառու տղերքն առանց որևէ մի գործի տանն են: Գոնե մեզ նման տղերքին զենք տան, ուղարկեն զինվորների կողքը. սահմանում մարդուժի պակաս ունենք: Իշխանություններն անտարբեր են, իսկ մեր ՊՆ-ն կա-չկա՝ նույնն է: 1990-ականներին ջոկատներով և ֆիդայական խմբերով ազատագրական պայքարում ավելի մեծ հաղթանակներ ենք ունեցել, քան այսօր՝ որպես կայացած պետականություն, չնայած Փաշինյանը քանդեց, բան չթողեց: Հաղթելու համար կամք պետք է ունենաս»,- նշեց ազատամարտիկը:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բացելուն՝ ազատամարտիկը նկատեց.

«Խաղաղության անվան տակ այդ հանդիպումները, գաղտնի բանակցությունները և համաձայնությունները հանգեցնելու են ազգային աղետալի դավաճանության: Թուրքիան ունի իր պայմանները՝ ճանաչել իր հողային ամբողջականությունը, հրաժարվել Ցեղասպանության հարցից և այլն: Այնպիսի բաներ, որ հայ ժողովրդին ողջ-ողջ գերեզման է մտցնում: Ի՞նչ խաղաղություն. թուրքը մեզ ծնկի բերելու, նսեմացնելու պայմաններ է դնում: Նիկոլի օրոք արտաքին, ներքին քաղաքականությունը, ամեն ինչ խճճված է»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ