19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ղազախստանում իրադրությունը կայունանում Է

Ղազախստանում իրադրությունն ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում: Այդ մասին հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեին (ԱԱԿ): «ԱԱԿ-ի տեղեկատվության համաձայն, իրադրությունը երկրում ընդհանուր առմամբ կայունանում է, սուր խափանարարական երեւույթներ չեն գրանցվում:

«Կիբեռվահան» համակարգը գործում է նախատեսված ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունվարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ–արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որը հանրապետության հին մայրաքաղաքն է եւ խոշորագույն քաղաքը:

Ի պատասխան իշխանությունները մինչեւ հունվարի 19-ն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել ամբողջ երկրում եւ հակաահաբեկչական գործողություն սկսել:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բողոքների ընթացքում Ղազախստանում վերքեր է ստացել շուրջ հազար մարդ: Հանրապետության ՆԳ նախարարության տվյալներով, զոհվել է 17 ղազախ ուժային, տուժել՝ ավելի քան 1,3 հազարը: Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ի առավոտյան ստորագրել է կառավարության հրաժարականի հրամանագիրը եւ գլխավորել Անվտանգության խորհուրդը:

Նրա ղեկավարությամբ ԱԽ-ի առաջին նիստում Տոկաեւը Ղազախստանում իրադրությունը բնութագրել Է որպես պետության ամբողջականության խարխլում եւ հաղորդել, որ դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանը՝ «հաղթահարելու ահաբեկչական սպառնալիքը»:

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը նորմալացնելու նպատակով:

Հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմակայությունը, եւ խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դնի զենքը: Բացի այդ, նախագահը նշել է, որ քաղաքացիների բոլոր պահանջները , որոնք արտահայտվել են խաղաղ ձեւերով, լսելի են եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ