25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել: 

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքը ևս լսել է կրակոցի ձայները, կապվել դիրքապահների հետ ու տեղեկացել, որ թշնամու կրակը լռեցվել է։

«Կրակոցների ձայները ես էլ եմ լսել։ Տղաների հետ խոսել եմ, հակահարված են տվել, լռեցրել թշնամու կրակը, չեն թողնում գլուխ բարձրացնեն։ Ադրբեջանցիները կրակել են դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ համապատասխան կրակոցներով առայժմ լռեցրել են»,- ասել է Երանոսյանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ