24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ․ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

 Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առթիվ:Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց եւ միաժամանակ, ջերմությամբ եւ աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:

Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել եւ սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ եւ ջերմությամբ:

Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին եւ հարազատներին առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»,- նշել է նախագահը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ