19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Կրեմլի պաշտոնական կայքում նշվում է, որ Պուտինը շնորհավորանքներ է հղել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

ՌԴ նախագահի կողմից շնորհավորանք ստացած պաշտոնաթող ղեկավարների թվում են նաև Սինձո Աբեն, Սիլվիո Բեռլուսկոնին, Ջորջ Բուշը, Ռոբերտ Քոչարյանը, Անգելա Մերկելը, Բենյամին Նեթանյահուն, Ռոմանո Պրոդին, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Ֆիյոնը, Տարյա Հալոնենը, թագավոր Խուան Կառլոս I-ը և Գերհարդ Շրյոդերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ