28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Էս նախադասությունը գրել է մեկը, ում աչքը կարող էս ամեն օր մտցնել հարյուրավոր ասած ստեր ու դրանք դժվար թե վերջ ունենան». Կարեն Ավագյան

Karen-Avagyan

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի երկնել է, թե իբր չի կարողանում ճշմարտությունը չասել։

Էս նախադասությունը գրել է մեկը, ում աչքը կարող էս ամեն օր մտցնել հարյուրավոր ասած ստեր ու դրանք դժվար թե վերջ ունենան։

Սկզբում լրագրողի, հետո խմբագրի, հետո պատգամավորի, իսկ հիմա էլ ոչ բարով վարչապետի դերերի տակ թաքնված իսկ իրականում միայն չարիքի ու դավադրությունների ընդունակը անընդհատ զբաղվել ու զբաղվում է միայն կեղծիք տարածելով։

Թուրքի տեխնոլոգիաներով Հայաստանում հեղաշրջում արածին թվում է, թե հայ հանրությանն այլևս կոտրել է ստով, ջախջախել՝ հայրենիքի ու զավակների կորստով։
Սրա դեպքում պղտոր ջրում սուտ որսալու միակ շարժառիթը աթոռը պահելն է։ Սրա հորինվածքներն արդեն հատում են նույնիսկ բանականության սահմանը։ Հիմարությունները՝ իրենց կողմից մսխած կյանքերից մինչև մսխած երկիր։

Ալիևի թիկունքից Հայաստանի դիվանագիտական հաջողությունները «ուսումնասիրածը» խոսում է գաղտնիք բացելուց։ Ո՞ր գաղտնիքների հետ ես։ Կարևո՞ր է ցանկություն ունես Դուշանբեից խոսես։ Թե Շուշիի ու Հադրութի հետ կատարվածից պատմես։ Իսկ կարո՞ղ է վերջապես մի տիեզերական բախման հանգեցնող բան հորինես, թե ինչու են հայերը թուրքի ԱԳՆ-ից իմանում հանդիպումների մասին։

Իսկ կարո՞ղ է այդ ամենը միանգամից գաս հրապարակում կանգնես ու պատմես, ոնց որ ասում էիր։

Այնպես որ դու մի վազի ճշմարտության ետևից, որովհետև ճշմարտությունն է քո ետևից գալու։

Հ.Գ. Կեղծիքի էս թափով, դավադիրը ոչ միայն Արցախը կհամարի ադրբեջան, այլ կասի, որ մենք ենք «խեղճ թուրքերին» ցեղասպանել իրենց հայրենի հողում»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ