23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տրվող գնահատականներում ունենք 95 % համընկնում. Արմեն Աշոտյան

Բոլոր այն մանիպուլյացիաները, թե իբր երկրորդ և երրորդ նախագահների միջև իրավիճակի վերաբերյալ կան տարաձայնություններ, անհիմն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված մամուլի ասուլիսին։

«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տրվող գնահատականների վերաբերյալ մենք ունենք 95 % համընկնում։ Բոլոր այն մանիպուլյացիաները, թե իբր երկրորդ և երրորդ նախագահների միջև իրավիճակի վերաբերյալ կան տարաձայնություններ, անհիմն են։ Սա նշանակում է, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում կա ներուժ, որը հնարավոր է պոտենցել։ Արձանագրեցի նաև Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ եթե լինեն քաղաքական ուժեր, որոնք իրենցից լավ կարող են իշխանափոխություն իրականացրել, նա պատրաստ է աջակցել։ Սա նույնպես կարևոր է, որպեսզի մենք դուրս գանք անձերի քաղաքականությունից և վերադառնանք սուվերենության վերականգնման քաղաքականությանը»,- ասաց Արմեն Աշոտյան։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ