19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնաճը պետք է վերահսկվի

Հայաստանի ֆինանսական շուկայում տարադրամների արժևորումը դրամի նկատմամբ պայմանավորված է առաջին հերթին գլոբալ մակարդակով դոլարի փոխարժեքի արժևորմամբ: ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացածերկրները գրանցեցին իրենց արժույթների արժեզրկումը: 

Վերջին մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ տնտեսության աճի վերականգմանը զուգընթաց, ԱՄՆ  դաշնային պահուստների համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ ԱՄՆ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով:

 

Նշենք նաև, որ տարադրամների արժևորման վրա մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանային ֆինանսական ցնցումները, որոնցից ամենաակնառուն և ՀՀ դրամի վրա անմիջական ազդեցություն ունեցող գործընթացը կարող ենք համարել ռուսական ռուբլու արժեզրկումը՝ պայմանավորված նավթի գների ուժեղ անկմամբ, և արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի տնտեսական աճի նվազմամբ: Որպես հետևանք, նվազել էր ինչպես Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների, այնպես էլ ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից ստացվող դրամական միջոցների գնողունակությունը:

 

Չնայած այս ամենին, պետք է նշել, որ տարադրամների փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ գերագնահատված է, և տարբեր սպեկուլյատիվ գործարքները ավելացնում են այդ բացասական երևույթը: Իրավիճակի սրացմանը նպաստեց Հայաստանի ներսում տնտեսվարող սուբյեկտների այն վարքագիծը, երբ ազատ դրամական և վարկային միջոցները սկսեցին վերածվել արտարժույթի՝ դրա հետևանքով դրամային արտահայտությամբ լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:

 

Ամբողջ աշխարհիփորձըցույցէտալիս, որխուճապայինվարքագիծըբերումէնրան, որարժույթիշուկայումմեծանումէգնմանևվաճառքիփոխարժեքներիտարբերությունը: Նմանգործողություններըպարունակումենմեծռիսկեր, որոնքհնարավորչէ ճշգրիտգնահատել,և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների:

 

Գլոբալ ֆինանսական այս տատանումների պարագայում  տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար կարևորվում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, որն այժմ իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկը: ՀՀ կառավարությունն իր հերթին աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

 

Այս պարագայում ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի տնտեսվարող սուբյեկտների կողմից սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողություններ, որպեսզի այն չհանգեցնի գնաճի: Հայաստանի Հանրապետությունն ունի ավանդների երաշխավորման կայուն համակարգ, որի շնորհիվ ՀՀ քաղաքացիների բոլոր տեսակի ավանդները  պաշտպանված են ֆինանսական ռիսկերից:  

 

Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ