19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ընտրությունների արդյունքները Հայաստանում չեն կեղծվում․ Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ կամք ցուցադրեց Հայաստանում ՏԻՄ նոր մոդելի կայացման ճանապարհին, Երևանի քաղաքապետի երդմնակալությունից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այսօր Հայաստանի 4000 ու ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել, որը համապատասխան է երկրի կառավարման մոդելին։ Մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելն իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի կառավարման առումով», – ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ընտրություններից հետո պետք է իրականացվի այն նախընտրական ծրագիրը, որոնք դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ։

Ես ուզում եմ արձանագրել, որ կառավարությունն այս ընթացքում էական ու շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին․ 2018–ից ի վեր՝ շուրջ 50 միլիարդ դրամի ֆինանսական հատկացումներ ենք արել քաղաքապետարանին», – նշեց վարչապետը։

Նա ասաց, թե ստեղծել են համակարգ, որը պարտադրաբար համանյքների ղեկավարներին դնում է ընտրողներին, ժողովրդին հանդիման։

«Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ընտրությունների արդյունքները Հայաստանում չեն կեղծվում։ Մենք հստակ ուղերձ ենք հղել ՏԻՄ–երին, որ չի լինելու համայնքների զարգացմանը նպաստող մի ծրագիր, որը կառավարության կողմից կմերժվի ու այդ սկզբունքը մենք պահել ենք, պահում ենք ու պահելու ենք», – ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, թե շարունակելու են աջակցել համայնքներին, Երևանին, Երևանի քաղաքապետին՝ իրականացնելու այն ծրագրերը, որ միասին ձևակերպել են 2017–2018 թվականներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ