24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներկա եւ նախկին գործընկերները Ծաղկաձորից Էմիրություններ. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի  տեղեկություններով, նախօրեին Ծաղկաձորի “Ոսկու Աշխարհ” ռեստորանային համալիրում բավականին երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաեւ մի քանի նախկին պետական չինովնիկներ: Բայց պարզվում է` նախկին ու ներկա նախարարների հանդիպումը աննպատակ չի եղել. տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող կարկառուն դեմքերը այս հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերել իրենց նոր առանձնատների էսքիզները. դրանք իրար հարեւանությամբ կառուցվելու են Արաբական էմիրությունների հայտնի թաղամասերից մեկում: Ասում են` երկու պաշտոնյաների մեջ այս գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ վերջիններս պետական այցերից մեկի շրջանակներում առիթ են ունեցել տեսնելու, թե ինչպիսի շքեղ առանձնատներ ունեն ՀՀ-ի ոչ անհայտ չինովնիկները, որոնցից մեկի առանձնատան վերնահարկում նույնիսկ ջահեր են վառվում` լուսավորելով ամբողջ առանձնատունն ու դրա հարակից տարածքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ