19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է: Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում:

«Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր անմիջականորեն վերահսկում են իրավիճակը»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե բոլոր կողմերը առավելագույն ջանքեր գործադրեն:

Նա արձանագրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են, և Երևանը ու Բաքուն պահպանում են իրենց հանձնառությունը՝ դրույթները անվերապահորեն պահպանելու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ