19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը, Վանաձորում մասնակից են դառնում հանցագործության. Բաբայան

Իշխանությունը Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմնից գողանում է իշխանությունը, իշխանության յուրացում է կատարվում, Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարությամբ, մշտական հաճախորդ Էդմոն Մարուքյանի ղեկավարած կառույցը, ինչպես նաև դատարանը մասնակից են դառնում այս հանցագործությանը։ Ժողովրդի մեծամասնությունն ընտրել է մեկ անձի, և Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող Էդմոն Մարուքյանը, դատարանները, փորձում են գողանալ այդ իշխանությունը։ Իրավական բեսպրեդել է, ինչն այս իշխանությունների համար սովորական երևույթ է», – ասաց Արսեն Բաբայանը

Նրա խոսքով՝ բոլոր այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել է, իրավական համակարգը գործադրելով, գրպանում եղած քաղաքական ուժերի միջոցով գնում է ժողովրդին ոչնչացելու ճանապարհով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ