23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուրացող մի մարդու ելույթ, չհամարձակվես մեր Երևանի անունը տալ. Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայկ Մարությանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նա հայտարարել է, թե զզվանք ու ցավ է ապրել՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը:

«Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասելու և ինչ թեմա ասես շահարկելու:

Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով, քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:

Չե´մ ասի…

Դրա փոխարեն, գնա վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:

Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել:

 

Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը:

Ամոթ քեզ, Տկզար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոնյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ