19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նվազեցնել պաշտոնյա-քաղաքացի շփումը

Հայաստանում հաջողությամբ ներդրվեց «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրը: Այս ծրագիրը կազմակերպել էր ՀՀ կառավարությունը Եվրոպական միության  ֆինանսական աջակցությամբ: «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրը համարվում է Եվրոպական միության հետ իրականացված ամենահաջողված ծրագրերից մեկը:

Հայաստանի Հանրապետությունը իր պատրաստակամությունն էր հայտնել հնարավորինս օժանդակելու հասարակությանը սպասարկող բոլոր ոլորտներում էլեկտրոնայինկառավարման համակարգի ներդրմանը: 2010 թ. Հայաստանի Հանրապետությանկառավարությունը ներդրեց միջազգային բարձր չափանիշներին համապատասխանէլեկտրոնային կառավարման համակարգի ծրագիր։

Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնի կհասնիևկհեշտացնի քաղաքացի պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազենկոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ ևհասանելիություն, որի արդյունքում Հայաստանում արագ տեմբերով զարգանում է էլեկտրոնային կառավարման համակարգը բոլոր հնարավոր ոլորտներում: 

Այսօր Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքներիհասանելիության աստիճանը համացանցին կազմում է 82 տոկոս: Սա արդեն լավցուցանիշ էԵվրոպական միության երկրների հետ համեմատելիս և տարածաշրջանումհամարվում էբարձր ցուցանիշներից մեկը: Կարևոր է նշել, որ համացանցի հասանելիությունըգրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչները մայրաքաղաքիբնակիչներիհետհավասարապես օգտվում են համացանցից: 2014թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանն զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է 2012 թ.-ի համեմատ, երբ Հայաստանը զբաղեցնում էր 94-րդ տեղը:

Այս համակարգում կարևոր բարեփոխում է քաղաքացիական կացության ակտերիգրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս օգտագործելէլեկտրոնային նույնականացման համակարգ: Էլեկտրոնային նույնականացման ամբողջական համակարգի օգնությամբ պետք է ապահովել նաև անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց անվտանգությունը: Այս խնդրի լուծման համար մշակվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ ՀՀ օրենսդրությունում:

«Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրն բավականին ընդլայնել է հասարակական սպասարկման որակը և հնարավորությունները: Մասնավորապես կարելի է նշել ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանց տեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքների վերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով, որը զգալի նվազեցնում է ինչպես կոռուպցիոն ռիսկերը այնպես էլ հեշտացնում է վճարման գործընթացը:

Չնայած պետք է նշել, որ դեռևս առկա է բավականին մեծ ներուժ էլեկտրոնայինկառավարման համակարգի ներդրման ոլորտում, հնարավոր է կրկնապատկելէլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը և էլեկտրոնային կառավարման համակարգը ներդնել սպասարկման այլ ոլորտներում:

Տիգրան Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ