19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ադրբեջանցի գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է՝ այդտեղ մեր շահերից բխող խնդիր գոյություն ունի. Անդրանիկ Քոչարյան

Մեր պետության պոզիտիվ պարտականությունն է, որ լուծի գերիների խնդիրը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա սակայն, շեշտեց՝ կարող է մի պահ գալ, որ գերիների փոխանակումը տեղի ունենա գերիների հետ։

«Դա էլ է պետության պոզիտիվ իրավասությունների շրջանակում», – ասաց նա։

Քոչարյանը հայտարարեց, թե օրեր առաջ երկու ադրբեջանցիներին գերեվարելու փաստը զսպող գործիք է Ադրբեջանի համար նմանատիպ հետագա ցանկությունների համար։

«Դրանից առաջ՝ նոյեմբերի 16-ին, երբ տեղի ունեցավ այդ ամենը, մենք ունեցանք գերիներ ու այդ ընթացքոււմ Զինված ուժերը սկսեց մեծ ծավալով մարտական գործողությունների ներկայություն ցույց տալ ու դրանով մենք պետք է առաջնորդվեինք. վերջին հաշվով, լինելու է այնպես, որ մենք կռվելով պետք է կայացնենք մեր ապագա բանակը ու կռվելով սովորենք կռվել, ոնց որ թե, մոռացել էինք ինչ-որ պահի, մենք բանակը դարձրել էինք դիրքապահ բանակ», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ գերիների խնդիրն անպայման լուծվելու է։

«Գերիները բոլորը բոլորի հետ պետք է փոխանակվեն. փոխանակման պրոցեսի մանրուքներին ես տեղյակ չեմ, բայց եթե գերիներին հանձնել են հակառակորդին, նշանակում է այդտեղ մեր շահերից ու հետաքրքրություններից բխող խնդիր անպայման գոյություն ունի»,-ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։

«Շատ հնարավոր է՝ մեկ գերին փոխանակվի տասնյակի հետ, այսինքն՝ գերիների հավասարազոր փոխանակումը չէ խնդիրը. գերիները փոխանակվում են գերիների հետ առանց նախապայմանների։ Թե ինչու են երկու գերին վերադարձվել, թույլ տվեք անվտանգության մարմիններն իրենք այդ փակագծերը ձեր առաջ չբացեն», – հավելեց նա։sharethis sharing button

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ