24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միայն խոսքով երկիրը չեն կարող փրկել, խոսքի հետ միասին անհրաժեշտ է նաև գործողություն. Գալուստ Սահակյանը՝ ընդդիմության մասին

Մեր երկիրը ձախողման մեջ է, ժողովրդի մի մասը մտածում է կամ այսօր կան, կամ՝ վաղը չկան, «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։

«Իսկ մենք մտածում ենք, որ կգտնենք այն ելքերը՝ կարողանանք մեր պետությունը հնարավորինս չափավոր ձևով փրկել», – ասաց Սահակյանը։

Նախկին պատգամավորն այս խորհրդարանի աշխատանքներին շատ չի հետևում, որովհետև, իր կարծիքով, այն ներկայացուցչական մարմին չէ։

«Այն խորհրդարանը, որտեղ պատգամավորները այսուայն կողմ են քաշքշում, որտեղ լրագրողների նստատեղերն են փախցնում այս կողմ, այն կողմ, դա խորհրդարանական պատմություն չի», – ասաց Սահակյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության աշխատանքին, Գալուստ Սահակյանն ասաց.

«Ընդդիմության քաղաքական գործունեությունը կապված է խոսքի և փորձի մեջ։ Այդ փորձն ու խոսքը կանոնավոր վիճակում է, բայց այսօր միայն խոսքով երկիրը չեն կարող փրկել, խոսքի հետ միասին անհրաժեշտ է նաև գործողություն։ Կարծում եմ՝ մոտենում է այն ժամանակը, երբ գործողությունները կսկսի հայ ժողովուրդը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ