20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Երևանի քաղաքապետի թեման էլ տորթի վրայի «վիշնյան» է, իսկ Ստոլտենբերգը ու Օվերչուկը ոչ մեկի մանդատին չեն». Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել ներքաղաքական դաշտի վրա։
«Նիկոլը շատ հմուտ կերպով արտաքին խնդիրներից «ժողովրդի» ամբողջ ուշադրությունը բերեց դեպի ներքաղաքական: Ի՞նչ արեց դրա համար: Հեչ, մի շաբաթում բռնեց նրանց ում կարող էր բռնել 3 տարի, բայց չէր բռնում, Երևանի քաղաքապետի թեման էլ տորթի վրայի «վիշնյան» է: Մարդը մի տարի է որոշում ունի նրանից ազատվելու, բայց ակտիվացրեց էդ օպցիան հիմա: Իսկ ինչ են անում ընդդիմադիրները «на местах»??)) Ճիշտ է, բավարարում են «սցենարիստի» դրամտուրգիական գծի անշեղ ընթացքը, то есть ի՞նչ Բրյուսել, ի՞նչ Սոչի… Վանաձոր, Վեդի, Ամասիա ու դե Երևան…

Էսօրվա օրով սաղ գիտեն, թե ասենք Ամասիայի ավագանի խոսքի Վըչոն ի՞նչ կարծիք ունի համայնքապետի մասին, իսկ Ստոլտենբերգը ու Օվերչուկը ոչ մեկի մանդատին չեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ